29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Չեմպիոնների լիգայի այսօրվա հանդիպումների ֆավորիտները

image_2578

Այսօր երեկոյան կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հետևյալ հանդիպումները:  Սանկտ Պետերբուրգի “Զենիթը” սեփական խաղադաշտում ուժերը կչափի իտալական “Միլանի” հետ: William Hill-ի բուքմեյքերները խաղի ֆավորիտներ են համարում ռուսական ակումբին: ‘Միլանի’ միակ հաղթաթուղթն այսօր կարող է հանդիսանալ փորձառու ֆուտբոլիստների ներկայությունը, բայց “Զենիթում” էլ բավական թրծված տղաներ կան՝ հանդիպումը տանտերերի օգտին ավարտելու համար։

‘Ամստերդամ Արենա’ ստադիոնում կհանդիպեն ‘Ռեալ Մադրիդն’ ու ‘Այաքսը’: Եվրոպական բուքմեյքերական ընկերության մասնագետները բացահայտ ֆավորիտ են համարում Արքայական ակումբին:

‘Մանչեսթեր Սիթի’ – ‘Բորուսիա Դ’  խաղում ֆավորիտները գերմանացիներն են:

Հետքրքիր  է ‘Պորտու’ – ՊՍԺ մրցապայքարը: Անչելոտիի թիմը աստիճանաբար թափ է հավաքում, ինչը կանխատեսելի էր՝ նկատի ունենալով գերհզոր ներուժը։ ‘Պորտուն’ իր հերթին այս մրցաշրջանում դեռևս չի պարտվել։

Անգլիական ‘Արսենալը’ հանդիպելու է հունական ‘Օլիմպիակոսին’: Հաղթանակը, ըստ բուքմեյքերների, կտվրի անգլիական ակումբին:

Իսպանական ‘Մալագա’- բելգիական ‘Անդերլեխտ’ խաղի ակնհայտ ֆավորիտը իսպանական ակումբն է:
Գերմանական ‘Շալկե – 04’-ը լավ է մեկնարկել ներքին առաջնությունում՝ պարտվելով միայն ‘Բավարիային’։ Նրանց այսօրվա մրցակիցը՝ “Մոնպելիեն’ է: Բացահայտ ֆավորիտ այստեղ չկա` ըստ մասնագետների:

Կիևի ‘Դինամոն’ այսօր կխաղա ‘Զագրեբի’ հետ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ