19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանի որդին մեղադրանքը չի ընդունում. մանրամասներ

«Կատարվածը մեկնաբանում եմ կիսադրական , քանի որ մարդը ազատության մեջ է: Նա մեղադրանքի հետ համաձայն չէ, չի ընդունում: Ես համոզված եմ, որ գործի քննությունը եթե շարունակի ընթանալ օբյեկտիվ և բազմակողմանի եղանակով, ապա որոշ ժամանակ անց այս քրեական գործը կկարճվի հանցակազմի բացակայության պատճառով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  Հայաստանի ԱԳ նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկի՝ Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկանյանի պաշտպանը՝ Տիգրան Աթանեսյանը:

«Սովորական դեպք է, հարուցել են ու քննում են: Կարծում եմ օբյեկտիվ լուծում կստանա»,-անդրադառնալով հարցին, թե արդյոք կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի, ասաց Տիգրան Աթանեսյանը:

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 20-ին Արա Օսկանյանին, մեղադրանք է առաջադրվել մարդուն ազատությունից ապօրինի զրկելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արա Օսկանյանը ձերբակալվել է քաղաքացու ահազանգի հիման վրա։ Քաղաքացին հայտնել է, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հրանտ Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Արա Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ