23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կալանավորի փախուստի գործն ուղարկվել է ՀՔԾ

Կալանավորի պահպանությունն իրականացնող երկու պաշտոնատար անձանց` Արթուր Ե.-ի և Ռոման Մ.-ի պաշտոնեական անփութության փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը 17.02.2017թ.-ին ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Այսպես, 2017թ.-ի փետրվարի 4-ի առավոտյան ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր, գողության և գողության փորձի մեջ մեղադրվող Սուրեն Գ.-ն Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակից դիմել է փախուստի: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` կալանավորի պահպանությունն իրականացնող Նուբարաշեն ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Արթուր Ե.-ն նշված ժամանակահատվածում հիվանդասենյակում քնած է եղել, իսկ Ռոման Մ.-ն բացակայել է տարածքից: Կալանավոր Սուրեն Գ.-ն էլ, օգտվելով այդ հանգամանքից, անարգել դուրս է եկել սենյակից և սանհանգույցի պատուհանից դիմել փախուստի:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից ցուցաբերած պաշտոնեական անփութության, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ