20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շառլ Ազնավուրը “Ոսկե ծիրան”-ի պատվավոր խորհրդի անդամ

“Ոսկե ծիրան” Երեւանի միջազգային կինոթառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին Ժնեւում հանդիպում ունեցավ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, երգահան, կինոդերասան, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված հոբելյանական փառատոնի կազմակերպման հետ: Ազնավուրն իր համաձայնությունը տվեց ընդգրկվելու փառատոնի հոբելյանական Պատվավոր  խորհրդում:

Նույն օրը, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակի շենքում Հարություն Խաչատրյանին եւ  Շվեյցարիայում ՀՀ Փոխդեսպան  Սաթենիկ Աբգարյանին   հանձնվեց “Գործարար նախաձեռնությունների ուղղություններ” կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից “Ոսկե ծիրան” կինոփառատոնին շնորհված  “Միջազգային աստղ որակի համար” մրցանակը: Հեղինակավոր մրցանակը սահմանված է համապատասխան Որակի միջազգային կոնվենցիայի (Ժնեւ) եւ շնորհվում է արդյունաբերական, ֆինանսական, մշակութային այն կազմակերպություններին, որոնք տվյալ տարում միջազգային ճանաչում են բերել իրենց երկրին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ