18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լավ չի. 168 Ժամ

2017 թվականը վատ չի սկսվում, եթե հիմնվենք պաշտոնական վիճակագրությւսն տվյալների վրա։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները վկայում են, որ տնտեսական ակտիվությունն այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվարի նկատմամբ, 6.5%-ով աճել Է։ ճիշտ է, մեկ ամսվա կտրվածքով դատողություններ անելն այնքան էլ ճիշտ չէ, սակայն 6.5%-ը վատ ցուցանիշ չէ՝ մանավանդ, եթե նկատի ունենանք, որ հունվարը բավականին ցուրտ ամիս էր, իսկ ցուրտն ազդում է տնտեսական ակտիվության վրա։ Սրան էլ ավելացնենք այն, որ 2016 թվականի հունվարին համեմատության բազան բավականին բարձր էր՝ տնտեսական ակտիվության աճը 4.3% էր։

Արդյո՞ք սա թույլ է տալիս հուսալ, որ 2016 թվականին կհաջողվի ապահովել բյուջեով նախատեսված 3.2% տնտեսական աճը։ Հենց նախորդ տարվա օրինակը վկայում է, որ ոչ։ Նախորդ տարվա լավ մեկնարկից հետո տարին փակվեց ընդամենը կես տոկոսանոց աճով։ Այս ամենին գումարենք, որ առաջիկա ամիսներին ունենք 2 ընտրություն՝ Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունները։ Իսկ ընտրական պրոցեսները որոշակի սպասողական տրամադրություններ ու անորոշություն են առաջ բերում և բացասաբար ազդում տնտեսական ակտիվության վրա։

Բացի այդ, կառավարությունը 2017 թվականի համար որդեգրել է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն. պետական ծախսումները զգալիորեն կրճատվելու են, ինչը բացասական ազդեցություն է թողնելու տնտեսական աճի վրա։ Արտաքին աշխարհից եկող բացասական ազդակներն էլ թուլանալու միտում դեռ չունեն։ Աճ ապահովելու միակ ռեսուրսը մնում են կառավարության խոստացած մի քանի հարյուր մլն դոլարի օտարերկրյա ներդրումները։ Աակայն այս պահին ներդրումներն առայժմ խոստումների մակարդակի վրա են։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ