25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս հանրաքվեն ամրապնդում է արցախահայության՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը. Շարմազանով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Աշոտ Ղուլյանը, ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներին, երախտագիտություն է հայտնել Հայաստանի խորհրդարանի գործընկերներին՝ Արցախին աջակցելու հարցում մշտական պատրաստակամության համար և նշել, որ արցախցիների համար հպարտություն ու մեծ ոգևորություն է քաղաքական և պատմական առումով կարևոր այս օրը նորից զգալ հայության միասնականությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, շնորհավորելով արցախահայությանը Վերածննդի օրվա կապակցությամբ, նկատել է, որ Սահմանադրական հանրաքվեի օրը Արցախում գտնվելը, ոչ միայն զուտ դիտորդական առաքելություն է, այլև՝ հաճելի և անհրաժեշտ պարտականություն:
«Այս հանրաքվեն ամրապնդում է արցախահայության՝ սեփական ձեռքերով սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Սա ևս մեկ հնարավորություն էր՝ ցույց տալու, որ Արցախը անշեղորեն գնում է ժողովրդավարության ճանապարհով»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Մտքերի փոխանակության կարգով ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Շուշան Պետրոսյանը, Լյովա Խաչատրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահրամ Մկրտչյանը և Կարեն Շահմուրադյանը ամփոփել են օրվա ընթացքում տարբեր ընտրատեղամասերում իրականացրած իրենց դիտարկումները և գոհունակություն հայտնել հանրաքվեի ողջ ընթացքի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում խորհրդարանականները քննարկել են նոր Սահմանադրության դրույթներին, մասնավորապես, դրանից բխող օրենսդրական հետագա կարգավորումներին վերաբերող հարցեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ