18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Թքած ունենք, ոչ էլ գնալու ենք ընտրությունների»

«Ժողովրդի վերաբերմունքն ու ընկալումը բնութագրվում են տոտալ անվստահությամբ, ոչ մեկին չեն վստահում`  և ընդդիմադիր, և ոչ ընդդիմադիր, չկա մի ուժ, որ ասեն` այ սա, մերն է»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը` ներկայացնելով խորհրդարանական ընտրությունների ու դրանց մասնակցող ուժերի վերաբերյալ հասարակական ընկալումները: Նա նկատեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի փոփոխությամբ մարդիկ սպասում էին հրաշքների, սակայն հասկացան, որ ոչինչ էլ չփոխվեց, ինչը կրկին հիասթափության բերեց: «Վերաբերմունքը կարող եմ բնորոշել որպես ագրեսիվ, հումորային, սարկազմիկ, որն իր գագաթնակետին հասավ Սերգեյ Դանիելյանի կուսակցության ստեղծմամբ (խմբ. «Քաղաքացիական ակտիվ քայլ»)»:

Համեմատելով նախորդ ընտրությունների հետ` հոգեբանը շեշտեց, որ նախկինում մտավորականներ էին կանգնած տարբեր քաղաքական ուժերի մեջքին, նրանց շարքերում, իսկ հիմա մտավորականները վախենում են, որ եթե հայտնվեն որևէ քաղաքական ուժի ցուցակում, կվարկաբեկվեն:

Նրա համոզմամբ` քաղաքական ուժերն ընդհանրապես իրենց իմիջի մասին չեն մտածում. «Ինքնաքննադատություն էլ չկա, որ ասեն` ախր, մենք խայտառակ ենք անում մեզ էլ, ռեսպուբլիկան էլ, մեր ուժերն էլ: Նույնիսկ չեն էլ գիտակցում, որ սարսափելի ցածր մակարդակ ունեն: Նրանց հիմնական դիրքորոշումը 2-ն է, մեկը` ծանոթ բարեկամ, մյուսը` պատիժ, խրախուսանք»:

Սամվել Խուդոյանը հավելեց, որ քաղաքական ուժերն ընտրությունները չեն ընկալում ժողովրդին դեպի իրենց գրավելու գործընթաց: «Բոլոր ուժերը լիակատար վարկաբեկության մեջ են: Թատրոն, կրկես, ամենահաճախ հանդիպող բառերն են ժողովրդի մեջ ընտրությունների վերաբերյալ»:

Հարցին, թե այս ապատիան ինչի կհանգեցնի, հոգեբանը պատասխանեց, որ փոքրիկ հարցախույզ է արել. «Շատերն ասում են` թքած ունենք, ոչ էլ գնալու ենք: Մի մասը կգնա կաշառքով, մի մասին խնդրել են, որ գնա: Նման կերպ իշխանությունն իր իշխանական ռեսուրսներով կարող է հաղթել:

Հետո, ախր, ընդդիմությունն էլ է վարկաբեկված, և եթե ժողովուրդը նայում է, ասում է` լավ, ու՞ւմ ընտրես: Չկա մեկը, ում համար գնան: Բոլորը հավասար են, հավասար վատ»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ