29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Կարևորը ասելը չէ, անելն է» (տեսանյութ)

 

«Մեր քաղաքական ուժի առաջնորդին մեր ժողովուրդն արդեն ճանաչում է ՝ իր գործերով, արարքներով, բարեգործություններով: Քաղաքական առումով մենք ավելի ընդլայնված թիմ ունենք, որը կարող է առավելություն հանդիսանալ մրցակցության մեջ: Մեր հասարակությունը  ընտրության գնալուց առաջ պիտի առաջնորդվի ծրագրերով: Բայց մենք տիեզերական վարպետներ ենք դարձել ծրագրեր գրելու հարցում: Խնդիրն այն է, որ այդ  ծրագրերը գրվում են, բայց  չեն իրականացվում», –   այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակտ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ով առաջադրվել է «Ծառուկյան դաշինքի» ցուցակով:

Վերջինս շեշտեց՝ ժողովուրդը   «Ծառուկյան դաշինքին» կընտրի նաև այն փաստի համար, որ այդ քաղաքական թիմի առաջնորդը հենց Ծառուկյանն է:

«Այդպիսի լիդերի առկայության պայմաններում կարող ենք մեզ ուժեղ զգալ: Մեր ծրագրերում հասարակությանը հուզող հարցերին ենք անդրադարձել:  Կարևորը ասելը չէ, անելն է, իսկ մեր քաղաքական ուժը ինչի մասին ասել է,  արել է», – նշեց Վարդան Բոստանջյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ