25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արա Օսկանյանը չի առևանգել.պաշտպանը մանրամասնում է

Մինչև այս պահը՝ Արա Օսկանյանի ձերբակալման հիմքում որևէ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում : Ձերբակալման ժամկետը լրանում է այսօր և դրանից հետո կհասկանանք, թե վարույթն իրականացնող մարմինը ինչ է ուզում անել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանի որդու պաշտպանը՝ Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ Արա Օսկանյանը ձերբակալվել է փետրվարի 17-ին:

Պաշտպանի խոսքով ձերբակալման համար ֆորմալ առիթ չի եղել.« Ձերբակալվել է մեկ այլ անձի ապօրինաբար ազատությունից զրկելու կասկածանքով: Սակայն միանշանակ է, որ առեւանգման մասին խոսք լինել չի կարող»,- նշեց  Տիգրան Աթանեսյանը:

Նշենք, որ այսօր ժամը 18:00-ին լրանում է Արա Օսկանյանի ձերբակալման 72 ժամը:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 17-ին ոստիկանությունից ստացվել է քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ  2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը եւ նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ եւ թույլ չեն տվել դրանից դուրս գալ`առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:

Նախնական տվյալներով փետրվարի 16-ին ժամը 17:00-ի սահմաններում Երեւանի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք եւ  նրա կամքին հակառակ եւ իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից եւ պահանջել  վերադարձնել 1.500.000 ՀՀ դրամ պարտքը:

Փետրվարի 17-ին  Ա. Օսկանյանը եւ  Հ.Սիրադարյանը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արաք կատարելու կասկածանքով: Վերջիններս հրաժարվել են ցուցմունք տալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ