19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անդրանիկ Թեւանյանը կուսակցության գրասենյակում ապտակել է Օսկանյանին․ Ժողովուրդ

Նախընտրական այս օրերին կրքերը թեժ են նաեւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, որտեղ ոչ միայն ֆինանսական խնդիրներ կան, այլեւ ներանձնային: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ 7or.am կայքի հիմնադիր Անդրանիկ Թեւանյանը «Համախմբում» կուսակցության գրասենյակում հարվածել է Վարդան Օսկանյանին:

Ծեծկռտուքի վերածված թեժ զրույցի պատճառը Վահե Հովհաննիսյանին դաշինքի համամասնական ցուցակում չներառելու Օսկանյանի որոշումն է եղել, որից հետո ինքը՝ Վահե Հովհաննիսյանը, հայտարարություն է տարածել, թե չի ցանկանում մասնակցել ընտրություններին:
Միջադեպից հետո Վարդան Օսկանյանը հավաքել է իրերը եւ տեղափոխվել Սեյրան Օհանյանի գրասենյակ՝ հայտնելով, թե ինքը չի ցանկանում Անդրանիկ Թեւանյանի հետ նույն տարածքում գտնվել:

Նկատենք, որ Թեւանյանը երեկ ներկա չի եղել Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հրավիրած ասուլիսին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ