20 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Տարեց ամուսինների բնակարանից կատարված գողությունը բացահայտվել է

df6e6bf5125dce73d7323fda4fe2d42d-472x265

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարեց ամուսինների բնակարանից կատարված գողությունը, 2 անձ ձերբակալվել է:

ՀՀ Քննչական կոմիտեից   հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 23-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ապօրինի մուտք են գործել 1927թ. ծնված տղամարդու բնակարան և գաղտնի հափշտակել խոշոր չափերի հասնող, տարբեր արտարժույթների կանխիկ գումար, ոսկյա ականջօղեր, սննդամթերք, ալկոհոլային խմիչքներ, լապտեր, օպտիկական ակնոց և «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում։  Բնակարանի սեփականատերը ճանաչվել է տուժող:

Ձեռնարված  գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր 2017թ. փետրվարի 15-ին ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները:

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ