20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծեծե՞լ է Պավլիկ Մանուկյանին, ապա թքել նրա բաժակի մե՞ջ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ հըանդիպման ընթացքում  հաստատեց՝   2005 թվականի հունիսի 21-ին, երբ ինքը ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր,  իր աշխատասենյակում միջադեպ է եղել ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի մասնակցությամբ:

Լրագրողներից մեկի հարցին՝ 2005-ին Արցախում՝ Օհանյանի աշխատասենյակում,    հունիսի 21-ին    Օհանյանը ծեծե՞լ է Պավլիկ Մանուկյանին եւ  թքե՞լ է նրա բաժակի մեջ, ապա առաջարկել խմել, որպեսզի սթափվի: Հիշեցնենք՝ այս մասին նախկինում հայտարարել էր ինքը՝ Պավլիկ Մանուկյանը:

Անդրադառնալով այդ հարցին, Սեյրան Օհանյանն արձագանքեց.

«Անսխալական մարդիկ  չեն լինում: Յուրաքանչյուր մարդու կարողությունների առանձնահատկությունն այն է, որ մարդիկ տարիների ընթացքում  կատարելագործվում են եւ փորձում են նախկինում թույլ տված սխալները վերացնել:

Պավլիկ Մանուկյանի հայտարարության հետ կապված ուզում եմ ասել հետեւյալը. իրոք իմ աշխատասենյակում միջադեպ եղել է:  Բաժակի մեջ  թքելը… ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան  չի եղել:

Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ մենք երկարատեւ աշխատանք ենք ունեցել, հարաբերություններ ենք ունեցել, եւ մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել: Այնուհետեւ իմ ղեկավարման տարիներին այս կամ այն առիթներով Պավլիկ Մանուկյանի եւ իր ընկերների հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ: Ինչ հարցով    դիմել են պաշտպանության նախարարին, փորձել եմ աջակցել»,-  ասաց Սեյրան Օհանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ