20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սերժ Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Գագիկ Ծառուկյան, Սեյրան Օհանյան, բռունցքվե՛ք» (տեսանյութ)

Հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ արդեն պարզ է,թե ինչ է լինելու ընտրություններում: «Փառք Աստծո, որ Գագիկ Ծառուկյանը միացավ, թե չէ այլ ներկապնակ կստանայինք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գ. Եղիազարյանը: Ըստ վերջինիս՝ նրանք, ովքեր զբաղվել են թալանով, պետք է ուշքի գան. «Թե չէ ընտրություններից հետո մեզ դնելու են պատի տակ ու մադրիդյան սկզբունքներով գնդակահարեն: Մեկ բռունցք պետք է լինի, որ կանգնացնենք այս ամեն ինչը, մտածել եմ նույնիսկ ՀՀԿ-ի հետ բռունցքի մասին:

Վարչապետ Կարեն Կարապետյան, Կարապետյան եղբայրներ կան, որ կարող են լրջագույնս զբաղվել այդ խնդիրներով, բոլոր ակտիվ քաղաքական գործիչները պետք է բռունցքվեն. Սերժ Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Գագիկ Ծառուկյան, Սեյրան Օհանյան, նրանք պետք է օգտագործեն այս 2 ամիսը»,-հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է ընտրացուցակներին, ապա Գ, Եղիազարյանը նշեց, որ դրանք կազմված են այնպես, ինչպես մինչ այսօր: «Բայց պիտի լավը լինեին, քանի որ վարչապետ է ընտրվելու,  իսկ այն վարչապետն, ով կընտրվի, լրջագույն հարվածի տակ է ընկնելու իմ ասած մադրիդյան սկզբունքներով, որովհետև 2 ամիս հետո Հայաստանը Արցախի հետ կվտանգվի»:

«Հայկական վերածննդի» անդամ Կարինե Հակոբյանը հավելեց, որ ամենից կարևորը ձեռքերը վայր չդնելն է ու հասկանալն է, որ հենց այս ընտրություններով կարող ենք մի քայլ առաջ ապրել: «Երբեք մի ասեք երբեք, չենք կարող իմանալ՝ ինչ կլինի»: Կարինե Հակոբյանն ընդգծեց, որ գաղափարական դաշինքներ չի տեսել ձևավորվածների մեջ, ու որևէ դրական ակնկալիք չկա այդ դաշինքներից:

«Ազատ դեմոկրատների» անդամ Արմեն Առաքելյանը հսվելեց, որ ընտրապայքարում ներկայացված են 3 գաղափարական ուժեր՝ դրանք են ՀԿԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ազատ դեմոկրատները»: Իրենց ցուցակի վերաբերյալ նա նկատեց. «Մեզ մոտ ընդգրկված են և տարբեր կուսակցություններից, և անկուսակցականներ, և հասարակական սեկտորից մարդիկ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ