20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սասնա ծուռ» Թաթուլ Թամրազյանի կալանքին առնչվող դատը չի կայացել

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր նշանակված  «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանին ապօրինի անազատության մեջ պահելու վերաբերյալ դատական նիստը չի կայացել:

Պատճառաբանությունը եղել է այն, որ հնարավոր չի եղել ապահովել մեղադրյալի ներկայությունը դատարանում:

Նշենք, որ Թաթուլ Թամրազյանի պաշտպան՝ Մոնիկա Մարգարյանը արդեն երկու շաբաթ է՝ չի կարողանում տեսակցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Թաթուլ Թամրազյանին: Առանձնազրույց ունենալուց առաջ փաստաբանին ցանկացել են խուզարկել, ինչին  Մոնիկա Մարգարյանը դեմ է եղել:

26-ամյա   Թաթուլ Թամրազյանը եւ նրա պաշտպանը  բողոքարկում են քննիչի անգործությունը: Նա հուլիսի 17-ից ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորվել է եւ մինչեւ օգոստոսի 6-ը առանց կարգավիճակի գտնվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Հարազատներին եւ փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել նրան, հեռախոսազրույց ունենալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ