19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու է ծուլությունը մեղք համարվում

Ծուլության արդյունքում մարդը մնում է ձեռնունայն ու հուսալքված. նրան թվում է, թե այլևս ոչնչի ունակ չէ և մարդը դառնում է սպառող. ցանկանում է, որ իրեն ամեն ինչ տրվի, իրեն սիրեն և օգնեն, փոխարենը՝ նա ոչինչ չանի:

Ծուլությունը համարվում է մեղք, քանի որ ծույլ մարդն արժանի կերպով չի գնահատում իրեն տրված հնարավորությունները, արդյունքում մերժում է Աստծո շնորհներն ու կարողությունները: Երբ մարդուն ինչ-որ բան անկարելի է թվում, ապա վստահ կարելի է նշել՝ պատճառը ծուլությունն է. մարդն ընկել է ծուլության որոգայթը և մոռացել, որ Աստծո հետ ամեն ինչ հնարավոր է: Թեև Աստված չի դադարում Իր ողորմությունն ու սերը բաշխել մարդկանց և նույնիսկ ծույլերին, բայց ծուլությունն ազդում է մարդու վարքագծի վրա. մարդը լիովին կամազրկվում ու դառնում է անդեմ կերպարանք՝ հեռանալով ճշմարիտ քրիստոնյայի կենսակերպից:

Տեր Եսայի քհն. Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ