29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր պատերազմ. Հայկական Ժամանակ

4bk6c62dbd306d8r3v_800C450

Հայաստւսնում եւ Արցախում նոր պատերազմի հստակ սպասում է ձեւավորվել։ Ներքին խոսակցություններ կան, որ դա լինելու է մարտին։ Դժվար Է ասել, թե ինչ հիմքեր ունեն այս կանխատեսողները, բայց դրանք վտանգավոր են։ Ապրիլյան քառօրյայից հետո ամենաշատ տարածված խոսակցություններից մեկն էլ այն էր, որ բանակում բոլորը գիտեին, որ պատերազմ է լինելու։ Արդյո՞ք գործ ունենք նույնանման իրավիճակների հետ, եւ եթե կրկին նման սպասում է ձեւավորվել, նշանակո՞ւմ է դա արդյոք, որ այն կիրականանա։ Ցավոք, այս պահին առկա բազմաթիվ գործոններ խոսում են պատերազմի հավանականության օգտին։

Դրանցից առաջին եւ հիմնականը ղարաբաղյան բանակցությունների սառեցված վիճակն է։ Նախորդ հոդվածում գրել Էինք, որ բանակցային նոր գործընաց սկսելուց աոաջ կողմերի դիրքավորմւսն այս միջանկյալ փուլը չի կարող երկար շարունակվել։ Ու քանի որ բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ բանակցություններն ընդհատվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ կողմերին տված տարբեր խոստումների վրա, եզրակացրել էինք, որ ՌԴ նախագահն ի վերջո պետք է որեւէ քայլ ձեռնարկի («ԼՂ բանակցություններում հետդարձի ճանապարհ չկա Պուտինը պետք է խոստումներից մեկը կատարի»)։
Որեւէ նշան, որ Վլադիմիր Պուտինը տրամադրված է գործելու, առայժմ չկա։

Ընդհակաոակը՚Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը փետրվարի 10-ին «ՏԱՍՍ»–ին տված հարցազրույցի տողատակով, ըստ էության, կողմերին հորդորեց Վլադիմիր Վլադիմիրովիչից անիրական սպասե|իքներ, չունենալ, ևւ հայտարարեց, որ Վիեննայում եւ Սանկտ Պհտհրրուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավորը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ բոլոր երեք պետություններն են, եւ ոչ թե ՌԴ-ն առանձին վերցրած։

Սա ՌԴ-ի կողմից որոշակի նահանջի եւ ձեռքերը լվանալու է նման, ինչը Ադրբեջանը կարող է օգտագործել որպես առիթ նոր լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար։

Պատերազմի հնարավորության օգտին է խոսում նաեւ վերջին շրջանում սահմանային վիճակի լարումը, որը ռազմական փորձագետ-քաղաքագետների բնութագրմամբ շատ նման է ապրիլյան պատերազմից առաջ արձանագրված իրավիճակին։ Նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմում կուտակումներ, զորքերի տեղաշարժ է տեղի ունենում։ Բացի այդ, զինադադարի խախտումների ժամանակ օգտագործվող զինատեսակների տրամաչափն օր օրի մեծանում է, իսկ Դ-44 հրանոթի կիրառումը լուրջ մտահոգություն առաջացրեց։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ