24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոնգրեսն անցնում է ագրեսիվ ու կրեատիվ քարոզարշավի (տեսանյութ)

«Մենք անցնում ենք շատ ագրեսիվ, կրեատիվ, լուրջ քարոզարշավի, որի նպատակն է Հայաստանը տանել զարգացման ուղով: Ցանկությունները լավ բան են, և վստահ եմ, որ այդ ցանկությունները բոլոր կուսակցություններն իրենց ծրագրերում ներկայացնելու են, բայց կարծում եմ մենք կտարբերվենք նրանով, որ կներկայացնենք ոչ միայն ու ոչ այնքան ցանկությունները, ինչքան կոնկրետ լուծումներ ռեալիստական»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով, ի դեպ, գլխավորելու է ՀԱԿ-ի նախընտրական շտաբը:

Նշենք, որ ավելի վաղ ներկայացվել է կուսակցության ցուցակը, որը գլխավորում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Դաշինքը կրելու է Կոնգրես-ՀԺԿ անվանումը:

Խոսելով դաշինքներից Լ. Զուրաբյանն ասաց, որ դրանք չեն կարող լուրջ արդյունքների բերել, եթե դրանք չեն ձևավորվում բնականոն հունով: Նրա խոսքով` շատ դաշինքներ այսօր էլ ունեն ընդամենը խորհրդարան մտնելու նպատակ, իսկ միակ խնդիրը հասարակության վրա տպավորություն թողնելն է: Իրենց դաշինքը նա բնորոշեց որպես ժամանակի փորձությանը դիմացած ու իր հստակ կուրսն ունեցող: Հարցին, թե այդ դեպքում ինչու էր ՀԺԿ-ը բանակցություններ վարում այլ քաղաքական ուժերի հետ, ՀԺԿ անդամ Ստեփան Մինասյանը պատասխանեց.

«Ակնհայտ թիրախավորված ապատեղեկատվություն է եղել, Ստեփան Դեմիրճյանը ոչ մի ուժի հետ բանակցություններ չի վարել, եղել են հանդիպումներ, ընդ որում, այդ հանդիպումները չեն եղել Ստեփան Դեմիրճյանի նախաձեռնությամբ: Եվ այդ հանդիպումների ժամանակ միշտ նշվել է, որ ՀԺԿ-ն Կոնգրեսի հետ դաշինքի մասն է հանդես գալիս որպես: Ստեփան Դեմիրճյանն այն քաղաքական գործիչն է, որ ցանկանացած պարագայում կզբաղեցներ այն տեղը, որ այսօր զբաղեցնում է այս դաշինքի ցուցակում»: Նշենք, որ Դեմիրճյանը ցուցակում 2-րդն է:

Հարցին, թե ինչպես են գնահատում իրենց շանսերը, արդյոք կկարողանան հաղթահարել 7 տոկոսանոց շեմը, որը պարտադիր է դաշինքների համար, Զուրաբյանը պատասխանեց. «Մեր հավակնությունն այն չէ, որ մենք կարողանանք մի կերպ հաղթահարել շեմն ու սողոսկենք պառլամենտ: Մեր նպատակը իշխանության գալն ու երկիրը ճիշտ կառավարելն է»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ