18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չարից պաշտպանվելու աղոթք

Հզոր թագավոր, Քրիստոս, մեր Աստված, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ նեղության մեջ եղող­ներին: Դու, որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցույց տուր քո զորությունը եւ եկ փրկիր ինձ, որ քո արյունով գնեցիր: Թույլ մի տուր, որ սատանան գերի ինձ, քո փրկածին, մի թող, որ չարը իր բնակարանը դարձնի ինձ քո սուրբ անունով կնքված տաճարս. մի՛ թող, որ թշնամին կոխկռտի ու ծաղրի ինձ, քո մարմնի մեկ անդամը, այլ քո արարչական սիրով գթա ինձ, քո արարածին:

Տեր, ողորմի’ր մեզ, որ քո խաչը դարձրինք մեր միակ պարծանքը, թող քո խաչը պահի մեզ տեսանելի եւ անտե­սանելի թշնամուց:

Տեր, ողորմի’ր մեզ, որ քեզ` Աստ­ծուդ ծնող ամենասուրբ կույսին ապա­վինեցինք . նրա աղոթքներով փրկիր մեզ չարից, որպեսզի առանց փորձանք­ների կնքենք մեր պանդուխտ կյանքերը.

Քո տասներկու սուրբ առաքյալների եւ նրանց աշակերտած հայրապետների սիրույն ողորմիր մեզ:

Սուրբ Հռիիփսիմյան եւ Գայիանյան կույսերի սիրույն, ով Աստված, ողորմիր ինձ մեղքերի մեջ կորածիս: Սուրբ Գրիգորի եւ նրա լուսավոր զավակների սիրույն, որոնց ձեռքով ճանաչեցինք մեր Փրկչին, եւ որի ձեռ­քով Հայաստան աշխարհից հալածեցիր դեւերի բազմությունը, այժմ եւս անմիջապես հեռացրու սատանային մեզանից:

Սուրբ Վարդանանց ու Ատոմյանց զորավարների եւ նրանց ընկերացող սուրբ քահանաների սիրույն, որոնք չա­րի դեմ պատերազմեցին եւ նրա պատե­րազմը խափանելով Հայաստան աշ­խարհի սուրբ եկեղեցիները կործա­նումից փրկեցին, հիմա եւս, Տեր, խա­փանի՛ր սատանային իր չար գործա­կիցներով միասին:

Սուրբ ճգնավորների, վանական հայ­րերի եւ նրանց աշակերտած այրերի ու կանանց բարեխոսությամբ ողորմիր ինձ, Տեր, որովհետեւ նրանք քե­զանից շնորհք ստացան եւ քո անունով հաղթեցին բանսարկուի բոլոր հնարք­ներին: Հիմա եւս, Տեր իմ, քո հաղթող զորությամբ հաղթահարիր հակառա­կամարտը եւ մեզ հաղթանակ տուր նրա ընդդիմության դեմ:

Մեր բոլոր սուրբ հայրապետների եւ առաջնորդների բարեխոսությամբ, որոնց իշխանություն տվեցիր ոտքի տակ առնելու օձերին ու կարիճներին եւ թշնամու ամբողջ զորությունը, շնոր­հիր, որ հիմա մենք եւս նրանց բարեխոսությամբ ոտքի տակ առնենք կամա­կոր վիշապի գլուխը եւ լռեցնենք ու կա­պենք ամեն տեսակ հերձվածողների բերանները:

Կանանց ծնունդների մեջ մեծագույնի` սուրբ Հովհաննեսի եւ նախավկա սուրբ Ստեփանոսի բարեխոսությամբ մաքրիր մեզ հոգեկան եւ մարմնական ամեն պղծությունից եւ արժանի արա, որ ճշմարտապես, հոգով եւ ճշմարտությամբ քեզ երկրպագողների հետ միասին երկրպագենք քեզ եւ փառավորենք ամենասուրբ Երրորդությունը, այժմ եւ միշտ, հավիտյանս հավիտենից: Ամեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ