20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մարադոնան հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում

Արգենտինայի հավաքականի, «Նապոլիի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան  կրկին արկածների մեջ է հայտնվել:

Նախօրեին արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը կոնֆլիկտ էր ունեցել լրագրողների հետ, իսկ փետրվարի 15-ին նրա հյուրանոց են ժամանել ոստիկանները:

Իրավապահներին կանչել է հյուրանոցի տնօրենը: Նա հայտնել է, որ Մարադոնան ագրեսիվ վարք է դրսեւորել իր ընկերուհու նկատմամբ: Ոստիկանները մի քանի ժամ մնացել են հյուրանոցում եւ հարցաքննել են Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչին:

Ավելի վաղ նշվում էր, որ արգենտինացին սպառնացել է հարվածել Cope-ի լրագրող Անխել Գարսիային, որը նրան հարցրել էր իտալական «Նապոլիի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի մասին: Մարադոնան հենց այդ հանդիպման համար է ժամանել Իսպանիայի մայրաքաղաք:

«Ռեալ» – «Նապոլի» խաղը փետրվարի 15-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ