16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Այս ցուցակը նաև նշանակում է, որ ՀՀԿ-ը վճռական է գնալ բարեփոխումների» (տեսանյութ)

«Ես ասացի՝ ՀՀԿ-ի նախընտրական շտաբը գլխավորելու է գործադիր մարմինը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Իսկ Հովիկ Աբրահամյանը, միշտ չէ, որ գլխավորել է շտաբը: Եղել է ժամանակ, երբ գլխավորել է Տիգրան Թորոսյանը, Գալուստ Սահակյանը, քաղաքայինի շտաբը եղել է, որ ես եմ գլխավորել: Այս պահին այսպես ենք  նպատակահարմար գտել՝ կոլեգիալ, քանի որ մենք գնում ենք դեպի պառլամենտական կառավարման ու պառլամենտական պետություն ենք, կոլեգիալ կառավարումն էլ  շտաբի գտնում ենք, որ շատ արդյունավետ կլինի»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու որոշվեց, որ Գործադիր մարմնիը պետք է գլխավորի կուսակցության նախընտրական շտաբը, միթե Հովիկ Աբրահամյանին փոխարինող չգտան:

Իսկ հարցին, թե ինչով է պայմանավորված այն, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին տասնյակում չկան այսպես ասված հասարակության մոտ վարկաբեկված գործիչները, այլ հեմամատաբար երիտասարդ դեմքեր են ընդգրկված, արդյոք սա կուսակցության առողջացմանն է միտված, Է. Շարմազանովն արձագանքեց. ««Հանրապետականում»  չկան հին ու նոր հանրապետականներ, կան հանրապետականներ: Այս ցուցակն այս պահին ամենամրցունակն է, այդպես է գտնում գործադիր մարմինը: Այո, այս ցուցակը նաև  նշանակում է, որ ՀՀԿ-ը վճռական է գնալ բարեփոխումների հանրային կյանքի բոլոր ոլորտներում»:

Նա հորդորեց չմտահոգվել ՀՀԿ-ի ճակատագրով, իսկ միմյանց փոխարինելու մասին էլ ընդգծեց. «Մենք բոլորս մի միասնություն ենք և անկախ նրանից՝ ով որ համարն է, մենք բոլորս աշխատելու ենք ազատ, անկախ մրցապայքարում ՀՀԿ-ի հաջողության համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ