29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Նիտսից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինչպես և սպասվում էր, նիստը նախընտրական էր, և ընթացքում քննարկվել են կուսակցության նախընտրական ռազմավարության և մարտավարության հետ կապված հարցեր, ծրագրի վերաբերյալ վերջնական առաջարկներ են ներկայացրել:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի նախընտրական շտաբին, ապա Շարմազանմովի խոսքով, գործադիր մարմնի բոլոր անդամները՝ նախագահի գլխավորությամբ կլինեն շտաբի անդամներ, ու հենց այդ մարմինն էլ կհամակարգի քարոզարշավը:

Է. Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀԿ-ի տարածքային ցուցակը բաղկացած է 133 քաղաքացիներից, իսկ համամասնականը՝ 64 ներկայացուցիչներից: Սա նախնական տվյալ է՝ նրա ներկայացմամբ, և միգուցե կլինեն փոքրիկ տեխնիկական փոփոխություններ:

ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի ՊՆ Վիգեն Սարգսյանը, ապա հերթականությամբ ցուցակը ներկայացնում են Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը:

Հարցին, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը չեն գլխավորել ցուցակը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Կուսակցության նախագահն այդպես է որոշել, մենք քննարկել ենք այդ հարցը գործադիր մարմնում ու այդպես ենք հարմար գտել, ինչ վերաբերում է  պարոն Կարապետյանին, պատճառը շատ լավ գիտեք, ինքը խոսել է այդ մասին»: Նա ընդգծեց, որ  կուսակցության ցուցակը բավական մրցունակ է, այնտեղ կան և մտավորականներ, և գործող պատգամավորներ, և քաղաքագետներ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ