16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Օհանյանն ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ

«Այդ հարցերին պատասխանելու համար պիտի նայվի, երբ ծառը պտուղ կտա: Ըստ այդմ էլ կորոշենք՝ ընդդիմադիր է, թե ոչ, բարդ հարց է, մարդը հայտարարում է, որ ընդդիմադիր է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ ու «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը՝ ի պատասխան հարցին, թե Սեյրան Օհանյանն ընդդիմադիր է, թե ոչ:

«Այդ դաշինքում գաղափարական առումով շատ իրար մոտ են, բայց, կարծում եմ, որ իրենց մոտեցումները շատ մոտ են «Հանրապետականին», բացի «Ժառանգությունից» բոլորն էլ ինչ-որ ժամանակ պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանին, այս ամենը մի թիմ է՝ նույն գաղափարական հենքի վրա, նույն ճանապարհով գնացող, իրենք առաջարկում էին ձևավորել դաշինք նպատակի շուրջ, իսկ մենք՝ գաղափարի շուրջ»,-հավելեց նա: Արամ Սարգսյանն ընդգծեց, թե իշխանափոխության գաղափարով նպատակը սխալ է ու երբեք չի էլ աշխատում: Նա նկատեց, որ իշխանությունը միշտ ունեցել է հաճախորդ կուսակցություններ, որ դուրս են եկել ու պայթել, ժամանակին դա արել են Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը, Գագիկ Ծառուկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ