20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հանկարծամահ է եղել ՀՀԿ կառույցի ղեկավարը. Հրապարակ

Արարատի մարզում նախընտրական թեժ մթնոլորտ է, մարդկանց առողջությունն էլ չի դիմանում։ Անցած ուրբաթ հանկարծամահ է եղել Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավարի տեղակալ Գագիկ Բեգլարյանը։ Լուրեր տարածվեցին, թե նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է մարզի ՀՀԿ ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ տհաճ զրույցից հետո։

Լուրերի համաձայն՝ Սերգեյիչը Բեգլարյանին հանձնարարել է աշխատել Հովիկ Աբրահամյանի թիմի
դեմ։ Շատ չանցած՝ Բեգլարյանի ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց,
որտեղ մահացել է։ Կիրակի Բեգլարյանի թաղումն էր։ «Անհեթեթություն է ու զառանցանք»,-
լրագրողին արձագանգել է Ալիկ Սերգեյիչը՝ վստահեցնելով, որ Բեգլարյանն իր հավատարիմ ընկերն
էր եւ այս ծանր օրերին իր հիմնական հենարանը.

«Այդ օրը խոսել ենք միայն ջան ու ղուրբան։ 1-2 ժամ հետո եմ լսել, որ վատացել է հանկարծակի, ու
տեղափոխել են հիվանդանոց։ Անգամ բժշկի հետ եմ կապվել, ասել, որ ընկերս է, բայց հայտնեցին,
որ հանկարծակի ինֆարկտ է»։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին երկարատեւ բանակցություններից հետո կարծես հաջողվել է համոզել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, որ նրա անունը լինի ցուցակի ոչ թե առաջին, այլ երկրորդ հորիզոնականում։

Քոբոբելյանը կգլխավորի ցուցակը, բայց կհայտարարվի, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատյանն է, նախընտրական ծրագիրն էլ ինքն է գրել։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ