25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեք անգամ թանկ. Հայկական Ժամանակ

Ամենայն հավանականությամբ՝ շուտով Հայաստանը կրկին կսկսի համալրել իր պահուստները ոսկով։
Թերթի տեղեկություններով՝ ոսկի պահուստավորելու շուրջ քաղաքական որոշումն արդեն կայացված է:  Այդ գործով կզբաղվի Կենտրոնական բանկը։

Թե որքան ոսկի է կուտակվելու, դեռ պարգ չէ։ Հայտնի է միայն, որ գործընթացը ունենալու է շարունակական բնույթ։ Կենտրոնական բանկը հավանաբար կգնի Հայաստանում արտադրված ոսկու մի մասը։ Հայաստանը 2003 թվականին վաճառեց պահուստներում առկա ամբողջ ոսկին՝ 1.4 տոննա։ Այդ ժամանակ մեկ ունցիայի գինը մոտ 400 դոլար էր։ Դա ոսկու ամենացածր գինն է վերջին 14 տարիների ընթացքում։

Վաճառելուց ւսնմիջապես հետո ոսկին աշխարհում սկսեց շեշտակի թանկանալ։ Ներկայումս մեկ ունցիան 1200 դոլարից ավելի է։ Այլ կերպ ասած, ՀՀ-ն ոսկին վաճառեց էժան գնով եւ սկսում է դնել 3 անգամ թանկ գնով։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ