23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նրանք, ովքեր գալիս են որպես մամայի, պապայի երեխեք, անելիք չունեն խորհրդարանում»

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ շատ «հեղինակավոր» պատգամավորների փոխարեն իրենց որդիները կամ փեսաներն են ցանկանում հայտնվել խորհրդարանում,  ասաց, թե դրա  վրա շատ ուշադրություն է դարձվում: Ըստ Հակոբյանի՝ կարևոր է մարդու բովանդակությունը, որակը: «Իհարկե, նրանք, ովքեր գալիս են որպես մամայի, պապայի երեխեք, որոնց միակ կարգավիճակը, միակ ստատուսը հասարակության մեջ այն է, որ փողատիրոջ երեխաներ են, որովհետև  իրանց պապան լավ պապա է, իսկ մաման լավ մամա է, բնականաբար, նրանք անելիք չունեն խորհրդարանում»:

Նա հորդորում է, սակայն, բոլորին նույն արշինով չչափել: «Որովհետև ես գիտեմ, որ տղաներ կան, ովքեր լուրջ կրթություն են ստացել, գուցե ինչ-որ տեղ  իրենց ծնողների փողի հայթայթելու ձևը կարող  է միանշանակ չընդունվի, բայց կան ընտանիքներ, որոնց երեխաները լուրջ կրթություն են ստացել, լուրջ, խելացի մարդիկ են, և այսպես համահարթեցման ձևով չդնենք, յուրաքանչյուրին իր գնահատականը պետք է տալ»,-հավելեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ այլ հարց է, որ երբ խոսում են սերնդափոխության մասին. «Սերնդափոխություն ենք ասում, բայց չպիտի ինքը մտնի լայքելով, դառնա ոչ թե լայք նրանց, ովքեր իրեն բերում են, այլ գա նոր մտածողությամբ, ունակ լինի ոչ ասելու իր ղեկավարին, եթե գտնում է, որ ոչ պիտի ասի: Բովանդակային սերնդափոխություն պիտի լինի, որովետև այսօր երիտասարդներ կան  քաղաքականության մեջ, որ ասում եմ՝ ավելի լավ է՝ քո այստեղ բերողը մնա քաղաքականության մեջ, մի քանի տարիքով մեծ, քան դու, քանի որ դու ասելիք չունես, միայն փողկապն ու վերնաշապիկն են ավելի լավ փաթեթավորված»,-եզրափակեց  Հակոբյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ