25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Զարուհի Փոստանջյանը կլքի՞

«Ես որևէ լրատվականի ներկայացուցչի հարցերին հիմա չեմ ուզում պատասխանել: Մոտ օրերս տեղի կունենա իմ ասուլիսը, և բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- Henaran.am-ին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք լքելու է «Ժառանգությունը»:

Հիշեցնենք, որ «Ժառանգությունն» այսօր միացավ Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի դաշինքին, և հայտնի է, որ Զարուհի Փոստանջյանը դեմ էր այս դաշինքի հետ ընտրություններին մասնակցությանը: Լուրեր կան, որ նա կլինի «Ելքի» ցուցակում, իսկ «Ելքի» անդամ Ալեն Սիմոնյանն էլ այսօր ասել էր, որ նրան սպասում են այս դաշինքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ