20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Չենք կարող ապահովել մի իրավիճակ, երբ ՀԱՊԿ կամ ԵՏՄ անդամ բոլոր երկրները մեր սրտով շարժվեն»

«Ակնհայտ է, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև գործարք է տեղի ունեցել, և այստեղ չկան բարոյական արժեքներ, կա միայն շահ, և «նպատակն արդարացնում է միջոցը» մոտեցումը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀկ պատգամավոր Շիրակ Թոոսյանը՝ անդրադառնալով բլոգեր Լապշինի Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի քայլին: Նա ընդգծեց, որ  մենք չենք կարող ապահովել մի իրավիճակ, երբ ՀԱՊԿ կամ ԵՏՄ անդամ բոլոր երկրները մեր սրտով շարժվեն:

«Մենք այդ կառույցի անդամներ ենք, բայց մենք պետք է հաշվի առնենք մի հանգամանք, որ այդ կառույցում կա դոմինանտ ուժ, որը տարբեր երկրների հետ ունի ընդհանրական շահեր և համախմբել է այդ կառույցի մեջ: Այդ դոմինանտ ուժը ՌԴ-ն է, և առաջին անգամ չէ, որ մենք ՀԱՊԿ անդամ երկրներից որոշակի ոչ բարյացակամ վերաբերմունք նկատում ենք մեր նկատմամբ կամ կարող է այդպիսին լինել մեր կողմից իրենց նկատմամբ: Այստեղ գոյություն ունի  ընդհանրական շահ, որը համախմբել է այդ երկրներին և խոսել արհամարհվածության կամ մարդուն վայել հույզերի մասին. ծիծաղելի է»,-նկատեց պատգամավորը:

Հարցին, թե չի կարծում, որ Հայաստանն ունի պատասխանի անհրաժեշտություն, Շիրակ Թորոսյանը պատասխանեց. «Գոյություն ունեն մի շարք հարթություններ, տարբեր ձևաչափեր, համագործակցության տարբեր դրսևորումներ, եթե կա որևէ մի դրսևորում, որը մեր քիմքին հարիր չէ կամ մեզ դուր չի գալիս, դա չի նշանակում, որ գլոբալ առումով մենք պետք է հրաժարվենք մեզ համար ավելի անհրաժեշտ համագործակցությունից, դա կարճամտություն է, դա դիվանագիտության խեղում է, մենք չենք կարող ապահովել մի իրավիճակ, երբ ՀԱՊԿ կամ ԵՏՄ անդամ բոլոր երկրները մեր սրտով շարժվեն»,-ասաց նա:

ՀՀԿ պատգամավորի խոսքով` նույնը կարելիէ տեսնել նաև ՆԱՏՕ-ի դեպքում: «Օրինակ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները բոլորի սրտով չեն շարժվում: Թուրքիան օրական տասն անգամ ռեժիմով քննադատում է ԱՄՆ-ի տարվող արևելյան քաղաքականությունը, բայց նրանք հրաշալի գործընկերներ են ՆԱՏՕ-ի շրջանակներում: Թուրքիայի համար թիվ մեկ խնդիր է պայքարել քրդական անջատողականության դեմ, բայց Միացյալ Նահանգներն աջակցում են քրդական անջատողականությանը: Մենք ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի շրջանակներում կոնկրետ ՌԴ-ի հետ համագործակցությամբ իրավամբ ձեռք ենք բերում անվտանգության երաշխիքներ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ