20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Փետրվարի 10-ին եւ լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանաման ռեժիմը՝ կիրառելով 60 եւ 82 մմ-ոց ականանետեր եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է շուրջ 75 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց: Հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 17 արկ: Նշված ժամանակահատվածում հատկապես ակտիվ են գործել ադրբեջանական դիպուկահարները՝ շփման գծի տարբեր ուղղություններում արձակելով 83 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ