18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նա զբաղված է ՀՀԿ-ի վտարանդիների պատսպարումով»

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԲՀԿ համագումարի ընթացքում կուսակցության նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը:

Վերջինս իր ելույթում շեշտեց՝ նախորդ անգամ, երբ ինքը հեռացավ քաղաքականությունից, չէր կարող ժողովրդին տանել արյունահեղության, ապա նա հայտնեց, որ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել ֆինանսիտների ու տնտեսագետների հետ ու լավ պատկերացնում են, թե ինչպես կարելի է զարգացնել երկիրը:

Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Ծառուկյանը կարող է  էականորեն ազդել ընտրությունների  վրա: Բայց նա զբաղված է ՀՀԿ-ի վտարանդիների պատսպարումով: Դա հասարակության կողմից միանշանակ չի ընդունվի: ՀՀԿ-ն հասարակության կողմից չսիրվածներից ձեռբազատվում է, իսկ Ծառուկյանը ապաստան է տալիս նրանց: Այդ քայլն, ըստ իս, սխալ է: Հասարակության մոտ կասկածանք կառաջացնի դա: Այսինքն՝ այդ անձինք չեն կարող ասոցացվել օրինականության, բարեփոխումների հետ»:

Քաղաքագետը շեշտեց՝  եթե հասարակությունը կողմ արտահայտվի՝ իր վստահության քվեն տա «Ծառուկյան դաշինքին»,  լավ կլինի, որ Ծառուկյանը կոալիցիա կազմի, իր ծրագրրերն իրականացնի, բայց մինչ այդ,  նա քարոզարշավի ժամանակ պիտի կարողանա ներկայացնել իր ծրագրերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ