24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ ՀԱԿ-ը չգնաց ավելի լայն դաշինքի. Ժողովուրդ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լևոն Զուրաբյանը  «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում  մեկնաբանել է, թե  ինչու ՀԱԿ-ը չգնաց  ավելի լայն դաշինքի: Պարզվում է՝  նրանք սկզբում  բանակցություններ են սկսել  ընդդիմադիր դաշինքի լայն միավորման նպատակով,  սակայն բանակցող կուսակցություններից  3-ը՝  ՔՊ-ն,  ԼՀԿ-ն և «Հանրապետությունը» շատ արագ ձևավորել են «Ելք» դաշինքը՝  այդպես վիժեցնելով գաղափարը:

«Ընդհանուր մի գաղափար էր պտտվում,  որ իշխանության դեմ պետք է ստեղծել  մեծ ընդդիմադիր դաշինք,  յոթ-ութ գլխավոր ընդդիմադիրների  համագործակցություն: Երբ որ մեզ նման առաջարկ արվեց,  մենք պատասխանեցինք այո,  բայց մեր համաձայնությունից ընդամենը  մի քանի օր հետո  երեք ուժերը հայտարարեցին  իրենց առանձին դաշինք տեղծելու  մասին»,- ասել է նա:

Մեկնաբանությունների համար  «Ժողովուրդ»-ը դիմել է ՔՊ վարչության անդամ  Ալեն Սիմոնյանին,  որն էլ ասել է. «Երբեք մենք իրենց հետ ուղղակի կամ անուղղակի  կերպով դաշինք կազմելու  վերաբերյալ  բանակցություններ չենք ունեցել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ