20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է

Փետրվարի 9-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաստակել է 422 միավոր և, նախորդ ամսվա համեմատ առաջադիմելով չորս տեղով, զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Դասակարգման աղյուսակը գլխավորում է Արգենտինայի ընտրանին, Բրազիլիան երկրորդն է, Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը:

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի E խմբի Հայաստանի հավաքականի մրցակիցներից լավագույն արդյունքն ունի Լեհաստանի հավաքականը, որը 15-րդ տեղում է: Ռումինիան 40-րդն է, Դանիան` 49-րդը, Չեռնոգորիան` 64-րդը, իսկ Ղազախստանը` 96-րդը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ