24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շփման գծում զինծառայողի սպանության եւ ժամկետային զինծառայողին սպանելու փորձի դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվե

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պայմանագրային զինծառայողի սպանության, ժամկետային զինծառայողին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 08.02.2017 թվականին՝ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գեղամ Հենրիկի Մանուկյանը:

Մեկ ժամ անց՝ ժամը 12:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել  պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:

Վերջինս տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծանր:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն եւ սպանության փորձ կատարելու դեպքերի առթիվ։

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ