25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սահմանադրության օրը՝ նաեւ պետական խորհրդանիշների օր. կառավարությունը առաջարկում է

 Հուլիսի 4-ին կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ “ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին” օրենքում լրացում կատարելու նախագիծը:

Ըստ այդմ կառավարությունը դիմելու է Ազգային ժողովին՝ հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը նշել նաեւ պետական խորհրդանիշների օր:

 Հիմնավորման մեջ մասնավորապես նշված է, որ պետական խորհրդանշանների ներքո ռազմական, մարզական, մշակութային, գիտական եւ այլ նշանակալի հաղթանակներ են արձանագրվել ու արձանագրվում:

“ Պետական խորհրդանշանները ո՛չ միայն մեր պետականության, այլեւ անկախության խորհրդանշաններն են, պատմական կարեւորագույն արժեքներ, որոնք անհրաժեշտ է պահպանել, մեծարել ու սիրել: Այդ սերը, սակայն, չպետք է գիտակցվի ու դրսեւորվի հանրության միայն առանձին շերտերի կողմից. ողջ հանրությունը` Հայաստանում եւ սփյուռքում, պետք է մեծարանք տածի այս խորհրդանշանների հանդեպ, ուստի ավելի քան անհրաժեշտ է Հայաստանի տոնացույցում ունենալ տոն, որը նվիրված կլինի պետական խորհրդանշաններին: Տոնական օրվա ընտրությանն առավել քան համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը”,-նշված է հիմնավորումում:

Ավելացնենք, որ Հայաստանում պետական խորհրդանիշների օրը նշվում է հունիսի 15-ին:

2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են “ՀՀ դրոշի մասին” եւ “ՀՀ զինանշանի մասին” նոր օրենքները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ