19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սիրում եմ, երբ մարդը կիրթ է»

«Հայաստանում ժողովրդի կեսը դժգոհ է, կեսն էլ պատգամավոր են, որոնք շատ գոհ են: Հայաստանում ամեն մի բնակչին մի պատգամավոր է հասնում: Իսկ պատգամավորները լավ կլինի անընդհատ կարդան «Մկների ժողովը», բոլորը խոսում են՝ զանգ կախող չկա»,- այսօր  լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

Նա նշեց՝ թեև մեր երկրում վիճակն այնքան էլ հուսադրող չէ, այնուամենայնիվ,  նա նշեց՝ վարչապետ  Կարապետյանից  սպասելիքներ ունի:

«Սիրում եմ, երբ մարդը կիրթ է: Նա եկավ Գյումրի, տեսավ ինչ է կատարվում և ցավագին վերաբերվեց դրան: Ինչ վերաբերում է ընտրություններին, կարող եմ ասել, որ միամիտ չեմ, որ ասեմ, այս ընտրությունները լավն են լինելու, ուղղակի ասում եմ՝ պետք չի հիասթափվել», – նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ