19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎՊ-ը պատասխանում է Քաղաքաշինության նախարարին

Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը պատասխանել է Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի` այսօր արած մի քանի հայտարարություններին:

” ”Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, քաղաքաշինությունը Հայաuտանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաuտ տարածական միջավայրի uտեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է`

ա) Հայաuտանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների եւ դրանց բաղկացուցիչ մաuերի uոցիալ-տնտեuական զարգացման համալիր ծրագրերի,  տարաբնակեցման համակարգերի ձեւավորման, տարածքների կայուն զարգացման եւ դրանց նպատակային oգտագործման ուղղությունների եւ գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանuպորտային եւ այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեսման, ծրագրման եւ նախագծման բոլոր տեuակները. բ) շենքերի, շինությունների նախագծման եւ շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպեu նաեւ տարածքների բարեկարգման բոլոր տեuակները. գ) շենքերի, շինությունների շահագործումը` իրավական ակտերի, քաղաքաշինական եւ նորմատիվ-տեխնիկական փաuտաթղթերի պահանջներին համապատաuխան:

Նշենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի ընթացիկ հաշվետվություններում արձանագրվել են ոչ միայն շինարարության, այլև` քաղաքաշինական մյուս տարրերին վերաբերվող խախտումներ և թերություններ: Ինչ վերաբերում է նախարարի հնչեցրած “հաշվետվությունում խորքային վերլուծություններ և եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումների նախապայմանների, խախտումները ծնող հանգամանքների մասին” մտքին, ապա հարկ ենք համարում հիշեցնել, որ արդեն երկրորդ տարին է ՎՊ-ն կառավարությանն առաջարկում է վերանայել “Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը”, որը հաստատվել է  23.06.2011 թ 879-Ն ՀՀ կառավարության որոշմամբ: Ավելին, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում այժմ  քննարկվում է հենց ՎՊ մասնագետների կազմած բավականին խորքային և սկզբունքային նախագիծը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ