25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջին տիկնոջ փորձարկումը /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում “Ադրբեջանի ժողովրդավարական աշխարհ” կուսակցության կողմից առաջին տիկնոջը` Մեհրիբան Ալիևային առաջադրելը քաղաքական տեխնոլոգիայի կիրառում է:

”Քաղաքական տեխնոլոգիաների փորձարկումներ են, և դեռ պարզ չի` առաջադրվում է, թե ոչ, ուղղակի նրանք հայտարարել են, որ նման մտադրություն ունեն: Այդ փոքր կուսակցությունը, որ իշխանական դաշտում է գործում փորձարկումներ են անում, որ միգուցե հետո ինչ-որ բանի համար պետք լինեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը:

Իսկ արդյոք նման տեխնոլոգիաները կզարգանան նաև ՀՀ-ում, դիտեք` տեսանյութում:

Նշենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմիններն սկսել են ստուգել “Ադրբեջանի ժողովրդավարական աշխարհ” կուսակցության գործունեությունը, որն առաջադրել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Կուսակցության ղեկավարությունը պնդում է, որ առաջին տիկնոջ թեկնածության առաջադրման հետ կապված սկանդալի հետքերը տանում են Մոսկվա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ