20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երբ կազինոները դարձան ցանկալի

Նվազագույն աշխատավարձի բարձրացմանը զուգընթաց աննախադեպ տեմպով աճում են նաև սննդամթերքի  և  կենցաղ-տնտեսական  անհրաժեշտ պարագաների գները: Հայաստանը ունի արդյո՞ք պայմաններ առաջ գնալու համար և եթե այո ինչու՞ ենք շարունակ ետ մղվում հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց Աժ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ, հասարակական և քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանի հետ:

Մեր հաղթանակի գաղտնիքը Գառնիկ Իսագուլյանը պայմանավորում է միմյանց նկատմամբ հավատով, որը սակայն մենք կորցրել ենք 1994 թվականից սկսած.”Ցավոք սրտի 94-ից հետո, երբ որ պատերազմում կարողացանք հաղթել՝ սկսեցինք մեր ներքին քաղաքական խնդիրներով արդեն անձնական նվիրվածությունը պետական պաշտոնյաին դարձավ առաջնային խնդիր և չգիտեմ  ինչի արդեն յուրաքանչյուր հաջորդին շատ հաճելի էր, որ իրանց ստորադասը քծնում ու շողոքորթում է”,-նշեց Գառնիկ Իսագուլյանը:

Գառնիկ Իսագուլյանի կարծիքով այդ ամենւ արդյունքում բնական էր, որ պիտի սկսվեր “թալանը”:

“Պաշտոնյաները փոխանակ զբաղվեն պետական-ազգային խնդիրներով սկսեցին զբաղվել փող կուտակելով, շատ արագ սկսեցինք այդ Եվրոպական ճոխությունները մեզ համար դարձնել ցանկալի, կազինոները դարձան մեզ համար եկամտաբեր ու շատ ցանկալի ”:

Գառնիկ Իսագուլյանը անդրադարձավ արդեն 20 տարի պաշտոնավարող նախարարներին և բարձրաստիճան մնացած պաշտոնյաներին, որոնք նպաստել են բյուջեի ճեղքվածքին. “Լավ էս մարդիկ ինչո՞վ են անփոխարինելի ”,-զարմացավ Գառնիկ Իսագուլյանը:

Իսկ որտե ՞ղ է իշխանության մեղքը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ