24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը գործի է դրել ծանր հրետանին

Այսօր արդեն առիթ ունեցել էի անդրադառնալու շփման գծում տեղի ունեցած միջադեպին: Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտելով պայմանավորվածությունը, ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Ադրբեջանը զերծ էր մնում ԵԱՀԿ առաքելությանը մարտական հենակետեր բարձրացնել, որովհետև առաջնագծի տարբեր ուղղություններով զորքերի տեղաշարժեր է իրականացնում, դիպուկահար խմբերն ու դիվերսիոն հետախուզական խմբերը սադրանքների նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում:

Բնականաբար այդ ամենը չպետք է տեսանելի լիներ առաքելության ներկայացուցիչների համար:

Եվ ահա ՊԲ-ն տեղեկացնում է, որ այսօր ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը:

Բացի հրանոթներից ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: Այս պահի դրությամբ, հրանոթներից և ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է 46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից:

Տիգրան Աբրահամյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ