16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Թաիլանդի Թագավորության նորանշանակ դեսպանը՝ Բաղրամյան 26-ում

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիանգսակ Քիթիչայսերին (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Ընդգծելով, որ պատմականորեն ձևավորված հայ-թաիլանդական բարեկամական ամուր հարաբերությունների վրա հիմնված կապերը Հայաստանի անկախացումից հետո շարունակում են զարգանալ նույն ոգով, Նախագահը, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել փոխգործակցությանը՝ նկատի առնելով ամենատարբեր ոլորտներում համագործակցության առկա մեծ ներուժն ու ստեղծված նախադրյալները:

Դեսպան Քիթիչայսերին նշել է, որ արդեն մի շարք հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Հայաստանում՝ հայ-թաիլանդական առևտրատնտեսական կապերն ամրապնդելու և համագործակցությունը փոխշահավետ ու հեռանկարային մի շարք ոլորտներում՝ ոսկերչություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, դեղագործություն և այլն, զարգացնելու ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու համար:

Դեսպանը և ՀՀ Նախագահը երկուստեք գոհունակությամբ են խոսել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու բարեկամ երկրների փոխգործակցության մասին:

Թաիլանդի դեսպանը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը զարգացնելու հարցում և այդ նպատակով ակնկալում է Միության անդամ Հայաստանի աջակցությունը ևս:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ