24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անի Հովհաննիսյանը դիմում է ԱԺ պատգամավորներին

Հարգելի օրենսդիր, 2016թ-ի մայիսի 10-ին ՀՀ ԱԺ կողմից քվեարկվեց «ՎՏԲ Հայաստան» բանկին պատկանող «Հրազդան-Ցեմենտ» գործարանը վերագործարկելու, զինելու եւ հետագա գործունեությունը կազմակերպելու համար «ՎՏԲ Հայաստան» բանկին 505 միլիոն ՀՀ դրամ հարկերի գծով առաջացած տույժերից ազատելու նախագիծը:

Նշեմ, որ ես մինչեւ կալանավորվելս պայքարում էի այդ օրինագծի տապալման համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ «ՎՏԲ Բանկ»-ում բաժնեմաս ունի ադրբեջանական պետական նավթային ֆոնդը՝ դրանից բխող ՀՀ անվտանգության համար սպառնալիքներով հանդերձ: Պարզապես, ֆիզիկապես ի վիճակի չեղա ավարտին հասցնել, քանզի իմ նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի կողմից տրված սուտ հաղորդման հիման վրա:

Որոշ ժամանակ անց պարզվեց, որ Տ.  Ուրիխանյանին, ըստ տարածված լրատվության, վերոնշյալ բանկը զիջել է /նվիրել է/ 90 միլիոն ՀՀ դրամ, իսկ օրեր առաջ էլ Տ. Ուրիխանյանի գրասենյակը, հայտարարեց, թե նրան նվիրել են ոչ թե 90 միլիոն, այլ 900 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաեւ հայտարարվեց, թե նման նվերներ անում են ոչ միայն Տ. Ուրիխանյանին, այլ ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարելի է գալ այն եզրահանգման, որ ՀՀ ԱԺ-ն փաստացի 505 միլիոն ՀՀ դրամ է նվիրել մի բանկի, որն ի վիճակի է 90 կամ 900 միլիոն ՀՀ դրամի վարկ զիջել կամ նվիրել ՀՀ ԱԺ պատգամավորներին:  Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ-ում կա 30 տոկոսից ավելի աղքատ բնակչություն, ինչպես նաև մի շարք լրջագույն խնդիրներ: Ես դեռ չեմ նշում այն փաստը, որ այդ գումարը նվիրվել է ադրբեջանական մասնաբաժնով կազմակերպությունից:

Վերը նշվածից ելնելով՝ խնդրում եմ տեղեկացրեք.

Անձամբ Ձեզ «ՎՏԲ Հայաստան» բանկը երբևէ գումար նվիրել կամ վարկը զիջե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո, որպես ՀՀ քաղաքացի, ցանկանում եմ իմանալ, թե ինչ ծառայությունների համար:

Այլ բանկերը Ձեզ երբևէ գումար նվիրել կամ վարկը զիջե՞լ են, թե՞ ոչ: Եթե այո, որպես ՀՀ քաղաքացի, ցանկանում եմ իմանալ, թե ինչ ծառայությունների համար:

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ  ապօրինի կալանքի տակ պահվող Անալիտիկ կայքի գլխավոր խմբագիր Ա. Հովհաննիսյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ