19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ վարչապետն ու Սվիտալսկին քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերը

Ներկայում Հայաստանում մշակվել է օրենսդրական նոր փաթեթ, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն անկախ կանխարգելիչ մարմնի ստեղծում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպման ժամանակ նշել է Վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությյան լրատվական բաժնից  հայտնում են, որ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մինչ օրս կատարված քայլերը, մասնավորապես, օրենսդրական բարեփոխումները եւ ընդունված որոշումները, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակում իրականացված աշխատանքները:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ վարչապետը նշել է, որ ներկայում մշակվել է օրենսդրական նոր փաթեթ, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն անկախ կանխարգելիչ մարմնի ստեղծում: Այդ փաթեթով ամբողջովին վերանայվել են գործող հայտարարագրման եւ շահերի բախման համակարգերը: Աշխատանքներ են տարվում նաեւ կոռուպցիոն հանցագործությունների քննության որակի կատարելագործման ուղղությամբ: Ներկայում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկումների հիման վրա մշակվում են մի շարք կարեւոր օրենսդրական նախագծեր, որոնք ուղղված են բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Վարչապետն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը եւ հաջողությունը կախված է նաեւ հասարակության քաղաքացիական դիրքորոշումից, եւ կառավարությունն աշխատելու է հանրության հետ հետադարձ կապն ակտիվացնելու ուղղությամբ, այդ թվում նաեւ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին նոր թափ հաղորդելու միջոցով:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը բաց է առաջարկությունների համար՝ կարեւորելով ԵՄ գործընկերների հետ համագործակցությունը:

Պյոտր Սվիտալսկին ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում եւ վարչապետին փոխանցել բիզնես հանրության շնորհակալությունը ոլորտին վերաբերող որոշումների եւ օրենսդրական նախաձեռնությունների համար: Նա նշել է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վարչապետի նախանշած առաջնահերթությունների եւ հակակոռուպցիոն բարեփոխումների տրամաբանության շրջանակում:

Վարչապետը եւ ԵՄ պատվիրակության ղեկավարը մտքեր են փոխանակել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակում համատեղ ծրագրերի հնարավորությունների շուրջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ