18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարզ երևում է՝ ով է կուրծք ծեծում. պատգամավորները ձայները բարձրացրին

Խորհրդարանը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հարակից զեկուցող Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ական Հակոբ Հակոբյանը նշեց, որ օրենքը պայմանավորված է Կուտակային կենսաթոշակների հետ կապված օրենքների կիրառման ընթացքում մինչ այժմ ի հայտ եկած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նախ հիշեցրեց, որ 2016 թվականին կուտակային մասով բյուջե է դրվել 26 մլրդ դրամ, իսկ 2018 թվականին 28 մլրդ դրամ: Վերջինս նկատեց, որ սա այն պայմաններում, երբ մասնավոր հատվածն ազատված է պարտադիր կուտակայինից: «Չե՞ք կարծում, որ այնուամենայնիվ այս միլիարդները դնելը բյուջեի մեջ  այս պահին նշանակում է վարել խիստ անարդյունավետ քաղաքականություն` 40 տարի հետո չիմանալով, թե ինչ է սպասում: Խնդրում եմ նաև ցույց տվեք, թե օրենքում որտեղ է գրված, որ երբ դրամն արժեզրկվի, ի՞նչ է լինելու 40 տարի հետո, ի՞նչ է ստանալու այս համակարգի մասնակիցը»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Հ. Հակոբյանն արձագանքեց, թե պատգամավորը հարցադրման մեջ շատ հետ է գնացել և հարցերի պատասխանն այս օրենքը չէ , որ պետք է տա: «Ձեր այս հարցերի պատասխանները մենք 3 տարի առաջ կոնկրետ տվել ենք ու շարունակում ենք տալ, սակայն ես Ձեր հարցի ենթատեքստերից մեկինը կպատասխանեմ: Կուտակային կեսաթոշակների ներգրավածությունը հետևյալն է, առաջին անգամ շուկա մտնողները մասնակցում էին, իսկ արդեն շուկայում լինողների մի մասինը հետաձգված է, բայց ոչ պետական ոլորտինը: Հիմա քննարկվող օրենքում մենք դրույթ ունենք, որ ասում ենք` այն քաղաքացիները, որոնք ինքնակամ ուզում են ավելի մեծ մասնակցություն ունենալ կուտակային վճարումներին, սակայն ոչ պետության հաշվին, ապա կարող են մասնակցել»,-ասաց Հ. Հակոբյանը:

Վերջինս պնդեց` սոցիալական ոլորտի ցանկացած բարեբոխում իր արդյունքները տեսանելի է դարձնում մոտ 20 տարվա ընթացքում:

Մ. Մելքումյանը բարկացած պահանջեց կոնկրետ պատասխաններ տալ: «Պարո՛ն Հակոբյան, Դուք այստեղ հայրենասիրական, բոցաշունչ ելույթ եք անում, ես Ձեզ կոնկրետ ասում եմ, որ կոնկրետ պատասխանեք, որ 2 մլրդով ավելացել է` 26-մլրդը դարձել է 28 –մլն: Մասնավորը մտնելու է սրա մեջ, ասում եմ հա՞, թե՞ չէ»,- շեշտեց Մելքումյանը: Հոկաբյանն էլ իր հերթին նկատեց, թե պարզ երևում է՝ մեջներից կուրծք ծեծողն ով է: Միջամտեց նաև նիստը նախագահող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և կոռեկտություն խնդրեց.«Ձայնը բարձրացնելը լավ բան չի դառնա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ