25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տանում եք, մի հատ խաշ եք կերցնում, ասում՝ հավանություն են տվել. Բագրատյանն՝ իշխանություններին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ ամենածանրակշիռ խնդիրը տնտեսության զարգացման համար ՀՀ Կենտրոնական բանկն է: Այս մասին նա խոսեց այսօր Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ: Նա նշեց, որ ԿԲ-ի ազդեցությունը տնտեսության ավելի մեծ է, քան Կառավարության ազդեցությունը, ինչը մեծ սխալ է:

«Կենտրոնական բանկը փորձում է կայունացնել դրամը, քանի որ ՀՀԿ-ին պետք է կայուն դրամավարկային քաղաքականություն: Հիմա կառավարություն քեզ ճղի, սպանի, ինվեստր չի գա, ստիպված գնում են, Մոսկվայում մի հայ են գտնում, ասում են՝ կգա՞ս ինվեստիցիա անես ու էլի ասում են՝ այ մարդ, դժվար է ինձ ձեր երկրում ներդրում անել»,-ասաց պատգամավորը:

Ապա անդրադառնալով կուտակայինին՝ նա շեշտեց, թե այդ համակարգը, ինչպես նախկինում էին ասում, կատարյալ հիմարություն է, և ոչ մի երկիր 45 տարի գումար չի կուտակում, ապա դրանք ֆոնդերի տեսքով խոստանում ներդրում կատարել:

«Գնացինք Էստոնիա, եկանք, այնտեղ էլ ուսումնասիրեցինք, եկանք, ասացինք՝ 45 տարվա հորիզոն չկա, նման արժեթղթեր չկան, այդպիսի գործիքներ չկան, այդպիսի ներդրումներ հնարավոր չի անել: Մեռանք ասելով, մտա՞վ, չմտավ, ո՞ր մեկդ մտավ լուրջ խոսակցության մեջ մեզ հետ:

Բայց փոփոխություն է կատարվում ներդրումային ֆոնդում, զուտ ակտիվների հաստատման մեթոդիկան սահմանում է Կենտրոնական բանկը, բայց դա պիտի անի Ֆինանսերի նախարարությունը ԿԲ-ի հետ միասին, ինչո՞ւ եք կրճատում Կառավարության իրավունքները:  ԿԲ-ն, ինչ ուզում է, անում է, ֆոնդի ակտիվների ներդրումը ևս ԿԲ-ն է կանոնակարգում, Կառավարությունը պիտի ստեղծի 1 կամ մի քանի սուվերենտ ներդրումային ֆոնդեր»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ապա նա խոսեց երկրում տարվող տնտեսական սխալ քաղաքականության մասին: «ԱՄՆ-ում շրջանառության մեջ է մտել, որ Դոդի և Ֆրենկի օրենքը չեղյալ է հայտարարվել, դուք ո՞ր դարում եք մնացել, 90-ականների սկզբում մակրոտնտեսական քաղաքականությունն է ձեզ մոտ, դուք չեք տանում ժամանակակից բանկային քաղաքականություն, դուք կառչել եք կայունությունից, ասում եք՝ ջհանդամ թե չզարգանա տնտեսությունը, կարևորը կայուն է: 25 թվին մտնելու եք ռուբլու գոտի, ի՞նչ եք կայունացնելու, ռուսներն ի տարբերություն մեզ փող ունեն, խելք ունեն: Վալովային հելեք, պատասխանեք, ասում է՝ ռուբլու գոտի ենք մտնելու:

Ես ռուբլու ու ԵՏՄ-ի կողմնակիցը չեմ, բայց մարդ մտածում է՝ միգուցե լավը ռուբլու գոտին է , պրծնենք այս Կենտրոնական բանկից: Այս մակրոտնտեսական ճահճի մեջ եք մտցրել երկիրը, ի՞նչ կապ ունի ԿԲ-ը ներդրումային ֆոնդի հետ:

Այս քաղաքականությունը, ֆինանսական համակարգի փոփոխությունները 25 տարի առաջվա քաղաքականություն է, որը ոչ մի երկրի ոչինչ չի տվել, սա է պատճառը, որ ձեր երկիրն այլևս երբեք տնտեսական աճ չի ունենա, վայ էն երկրինն, որտեղ սկսում են գներն իջնել, գնաճի քաղաքականությունը բլեֆ է:

Հեսա կհելնի իմ հետևից, կասի, թե Միջազգաjին արժույթի հիմնադրամը հավանության է արժանացրել, է տանում եք, մի հատ խաշ եք կերցնում, ասում եք՝ հավանության են արժանացրել: Տեղյակ ենք, թե ինչ է կատարվում այդ կառույցում, այս երկիրը դարձել է բոլորի աչքի փուշը, ոչ ոք չի ուզում այս երկրի շահը, ինչպես Արևմուտքը, այնպես էլ Ռուսաստանը»:

Հ. Բագրատյանն ափսոսանք հայտնեց, որ այս վարչապետի գալով ոչինչ չփոխվեց: «Ավելի է խորանում ամեն ինչ, ԿԲ-ի կայունությունը դուք համապասխանեցրել եք ձեր իշխանության կայունության հետ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ