19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խաղ առնել-ծախելու աղաղակող փաստեր. Իրավունք

Անցել է մեկ տարուց ավել, երբ հնչեց պաշտոնական հայտարարություն, թե՝ «Ուլիս» ֆուտբոլային ակումբում խաղեր են առնում-ծախում։ Այս ամենի հիման վրա ձերբակալվեցին ակումբի մի շարք անդամներ, այդ թվում մարզիչը՝ Գագիկ Սիմոնյանը, ով այնուհետ կալանավորվեց։ Եղավ նաեւ հայտարարարություն, թե իբր Գագիկ Սիմոնյանը զբաղված է խաղեր առնել-ծախելով, հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ օրենսգրքի 201 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, առաջադրվեց մեղադրանք։ Սակայն դեռ այն ժամանակներց սկսած՝ Գ. Սիմոնյանի պաշտպանյալ «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը բազմիցս հայտարարել է,
որ իր պաշտպանյալն ի սկզբանե չի ընդունել մեղադրանքը։

Թերթի հետ զրույցում պարոն Բաղդասարյանը հայտնեց, որ թեեւ ավարտվել է նախաքննությունը, սակայն հիմա եւս այն կարծիքին է, որ չկա որեւէ ցուցմունք, ապացույց, որոնք կհիմնավորեն իր պաշտպանյալի մեղավոր լինելը։ Ավելին, չկա անգամ փոքր կասկածանք, թե իբրեւ Գ. Սիմոնյանին հանձնարարել են կամ ինքն է սեփական նախաձեռնությամբ որոշել խաղ առնել, կամ ծախել։ «Կարծում եմ, որ հերթական անգամ պետության լիազոր մարմնի կողմից մարդու գործարար համբավը արատավորող ինչ-որ հայտարարություններ են կատարվել այն առումով, որ ավարտվում է նախաքննությունը եւ իմ պաշտպանյալի մեղքն ապացուցող որեւէ հիմք, ապացույց չկա։ Չնայած դրան, նրա նկատմամբ կիրառված է ստորագրությամբ չհեռանալու որոշումը ընդամենը այն բանի համար, որ կա աոաջադրված մեղադրանք»։

Բաղդասարյանը նաեւ տեղեկացնում է, որ քրեական գործն ուսումնասիրելով, որոշակի «տարօրինակ»
հանգամանքների է բախվել։ Այսպես, ըստ գործի, որոշակի տեղեկությունների, երրորդ անձի հեռախոսալսումներից պարզվել է, որ թիմի խաղերի հետ կապված ոմանք մեծ գումարների խաղադրույք են արել։ Սակայն այդ ուղղությամբ գործով զբաղվողի վրա պետական լիազոր մարմինը որեւէ գործողություն չի արել։ «Սրանից բացի մի հետաքրքիր փաստ արձանագրեմ։ Այդ ֆուտբոլային ակումբում վարչական պաշտոնների աշխատել են տարբեր անձինք։ Սակայն նրանք ֆուտբոլիստներին ամիսներ շարունակ աշխատավարձեր չեն վճարել։

Մինչդեռ մեր պետական լիազոր մարմինները, որոնք պետք է վերահսկողություն սահմանեն գործատու-աշխատող հարաբերություններում խախտումները բացառելու ուղղությամբ, տեղներից նույնիսկ չեն շարժվել։ Եվ փոխարեն իրավապահ համակարգը ուշադրություն դարձնի, որ ամիսներ շարունակ ֆուտբոլիստը աշխատում է ու աշխատավարձ չի ստանում (ի դեպ, ոչ միայն այդ ակումբում Է այդպես), իր հերթին Է անգործության մատնվել։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ