18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վթարի է ենթարկվել Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը /ֆոտո/

Այսօր՝ փետրվարի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, Վազ 2106 մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի և մեկ այլ Վազ 2106 մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո Toyota-ի հետևի համարանիշները հանել էին, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Toyota-ն պատկանում է Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին և վթարի պահին նա եղել է ավտոմեքենայում և մեկնում էր աշխատանքի։ Հավաքվածները նշում էին նաև, որ վթարի մեջ հայտնված մարզպետին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից հետո մեկ այլ մեքենայով նա հեռացել է վթարի վայրից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

b74c2ec9dbd2b353688fbf6f3d8dd3ac 18d50efe387954da240178d65b2576c9 6d5762989708ad34da8eca60db777d2b 6baf7796cb4aa7fa68bf920f0ede509e

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ