20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Որ չդառնանք ծաղրի առարկա» (տեսանյութ)

Ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանի համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական դաշտն ու գաղափարախոսությունը ոչ մի կապ չունեն միմյանց հետ: «Հիմա, օրինակ ձևավորվող դաշինքները պիտի լինեն գաղափարախոսության հենքի վրա: Ինչպես աշխարհում քաղաքական ուժերը 2 մասի են բաժանված, ԱՄՆ-ում՝ հանրապետականներ ու դեմոկրատներ, Ֆրանսիայում՝ սոցիալիստներ և լիբերալներ, նույնը Գերմանիայում:

Գաղափարախոսությունը պիտի տարբերի մարդկանց, մեզ մոտ ընդդիմություն կոչվածը իշխանությունից այնքան քիչ է տարբերվում: Չես կարողանում հասկանալ՝ ով ով է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հացպանյանի խոսքով՝ երբեմն իշխանության մի ներկայացուցիչ այնպիսի ելույթ է ունենում, որ լրիվ ընդդիմադիրի տպավորություն  է թողնում. «Ու ասում եմ՝ Հացպանյա՛ն, օյ, դու չէիր կարող այդպիսի ելույթ ունենալ, ինչպես ինքը, ժողովրդի դարդ ու ցավով տքնող, զարմանում է մարդ»,-նկատեց նա:

Վերջինս շեշտեց, որ այդպիսի փորձադաշտ կլինի հաջորդ խորհրդարանը, որը պիտի երկփեղկի քաղաքական դաշտը, հստակ պիտի սևը սպիտակից տարբերվի իր ամեն ինչով, գաղափարախոսությամբ , վերևից ներքև, որ ծաղրի առարկա չդառնանք ամբողջ աշխարհի առջև: «Կարծում եմ, որ քաղաքական դաշտի այդ տարանջատումը միայն ճիշտ ձևավորման կբերի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ