23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավտովթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կա տուժած

Փետրվարի 5-ին, ժամը 09.25-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին «Scania» մակնիշի BI 222 ՕՏ պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1970 թ. ծնված Շ. Խ., Վրաստանի հանրապետության քաղաքացի) կողաշրջվել է:

Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ