29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

“Հարսնաքար”-ի դատը հետաձգվեց,պաշտպանը զգուշացվեց

image_255

Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր “Հարսնաքար“-ի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ ընթանում է տուժողների հարցաքննությունը եւ առ այսօր ցուցմունք  է տվել եւ հարցաքննվել է դեռեւս մեկ տուժող: Սակայն ամբաստանյալների պաշտպաններից մեկը` Մարինե Թովմասյանը նիստից մեկ ժամ առաջ գրություն էր ուղարկել դատարան, խնդրելով` հարգելի ճանաչել իր բացակայությունը, քանի որ այլ նիստ է մասնակցում:

Դատավոր Դավիթ Հարությունյանը անհարգելի համարեց պաշտպանի բացակայությունը,: Ըստ դատավորի, պաշտպանը  տեղյակ է եղել նախապես, որ դատական նիստերը նշանակվել են յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ եթե  պաշտպանը էլի  չներկայանա,  կկիրառվի դատական սանկցիա:

Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ