20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հիմա ես հասկացա . Սթիվ Ջոբսի խոսքերը մահից առաջ

Սթիվ Ջոբսի վերջին խոսքերը

Բիզնեսի աշխարհում ինձ հաջողվել է հասնել հաջողության գագաթնակետին: Շատերը կարծում են, որ իմ կյանքը հաջողության մարմնացումն է: Բայց խոստովանում եմ, որ աշխատանքից բացի, ես այնքան էլ շատ ուրախություններ չունեմ: Եվ ընդհանրապես, հարստությունը դա միայն կյանքի փաստ է, որին ես ուղղակի սովորել եմ:

Տվյալ պահին ես պառկած եմ հիվանդանոցի մահճակալին և հիշում եմ իմ ամբողջ կյանքը: Հիմա ես հասկացա, որ հարստությունը և ճանաչումը, որոնցով ես այդպես հպարտանում էի, կորցրել են իրենց նշանակությունը մոտեցող մահվան առաջ:

Երբ մթության մեջ ես նայում եմ կանաչ լույսին, որը գալիս է կյանքի ապահովման սարքից, և լսում եմ բնորոշ մեխանիկական ձայնը, զգում եմ մահվան մոտենալը և Աստծո շնչառությունը: Հիմա, երբ մենք բավականաչափ գումար ունենք, ճիշտ ժամանակն է մտածել կյանքի բացարձակ այլ հարցերի մասին, որոնք կապ չունեն հարստության հետ:
Կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան: Հնարավոր է, ինչ-որ մեկի համար դա հարաբերություններն են, ուրիշների համար` արվեստը կամ մանկական երազանքները:
Շահի հետևից անընդհատ վազելը մարդուն վերածում է խամաճիկի: Դա պատահել է նաև ինձ հետ: Աստված օժտել է մեզ զգացմունքներով, որպեսզի մենք կարողանանք խոսել մեր մտերիմների նկատմամբ տածած սիրո մասին:

Հարստությունը, որը ես կուտակել եմ իմ կյանքում, չեմ կարող վերցնել հետս: Այն ամենը, ինչ ես կտանեմ ինձ հետ, դա միայն հիշողություններն են` կապված սիրո հետ: Ահա իսկական հարստությունը, որը պետք է հետևի Ձեզ, ուղեկցի Ձեզ և տա ուժ` առաջ գնալու համար:

Սերն ընդունակ է հաղթահարելու հսկայական տարածություններ: Կյանքը չունի սահմաններ: Հասեք բարձունքների, որոնց ցանկանում եք հասնել: Գնացեք այնտեղ, որտեղ Ձեր սիրտն է կանչում: Այդ ամենը Ձեր ձեռքերում է:

Ունենալով գումար` Դուք կարող եք վարձել բազմաթիվ մարդկանց, ովքեր ինչ-որ բան կանեն Ձեր տանը կամ աշխատավայրում: Բայց ոչ ոք չի վերցնի Ձեր հիվանդություններն իր վրա:

Նյութական իրերը, որոնք մենք կորցրել ենք, դեռ կարող ենք գտնել, փնտրել, վաստակել: Բայց կա մի բան, որը երբեք չես գտնի, եթե կորցրել ես: Դա կյանքն է:Կարևոր չէ, թե Դուք հիմա քանի տարեկան եք և ինչի եք հասել: Մեզ բոլորիս մոտ կգա մի օր, երբ վարագույրը ցած կիջնի:

Ձեր գանձը դա սերն է ընտանիքի, սիրելիի, մտերիմների, ընկերների հանդեպ…

Պահպանեք Ձեզ: Հոգ տարեք ուրիշների մասին

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ