28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Իմ Ալվարդը….գրողը ներկա չէր սեփական գրքի շնորհանդեսին, բայց հուզմունքը խեղդում էր…/տեսանյութ/

Հոգու մեջ ցավ կա, բայց շուրթին դեռ հավատն է երդվում: Գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանի կյանքը պատմություն է:

Պատմության մի հատվածում կորցրեց միակ որդուն, կորստի ցավը ամփոփեց հոգում ու ծնվեցին տողեր: Ալվարդ Պետրոսյանի երկունքը դեռ անուն ունի՝ Հիշիր:

Նա հիշում է ու «Հիշիր» անունով գրքի շնորհանդեսը աննախադեպ էր: Ներկաները հեղինակի հետ շփվեցին Skype-ի միջոցով:

Ընկերներ էին, ընթերցողներ…..հարսը՝ Աննա Մնացականյանը իր հավատին խոնարհ ու ճակատագրի հանդեպ անտրտունջ սկեսրոջը բնութագրեց կարճ՝ Իմ Ալվարդը:

Ամուսինը՝ հայտնի դերասան Լորենց Առուշանյանը սիրով է կարդացել սիրելի Ալվարդի երկնած տողերը:

Գրքի Խմբագիրը՝ Կարինե Աշուղյանը իրեն առաջին ընթերցողների շարքում է դասում:

Մանրամասները՝ տեսանյութում:

16467275_1413117765396524_657774432_n

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ